Մանչեսթեր Յունայթեդն այլևս հետաքրքրված չէ Բեյլի ծառայություններով
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» այլևս հույսեր չի կապում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերն իրականացնելու հարցում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Տրանսֆերը չիրականացնելու մտքին նպաստել է այն, որ ուելսի խաղացողը վնասվածքների հակում ունի։
Այդուհանդերձ, «Ռեալը» դեմ չէ Բեյլին բաց թողնել մանկունիացիների կազմ, քանի որ ցանկանում է նրան ներառել Պոլ Պոգբայի տրանսֆերային գործարքի մեջ։
Նշենք նաև, որ Բեյլն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
# Գարեթ-Բեյլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ