Մանչեսթեր Յունայթեդի պաշտպանը տեղափոխվեց Վեսթ Հեմ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Արոն Վան-Բիսական տեղափոխվել է «Վեսթ Հեմ»։ «Մրճահարների» պաշտոնական կայքը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։
Ըստ Transfermarkt-ի` լոնդոնյան ակումբը Վան-Բիսակայի տեղափոխության համար «կարմիր սատանաներին» վճարել է 17,6 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Արոն Վան-Բիսական «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2019 թ. հուլիսին։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը նրա տրանսֆերի համար «Քրիսթալ Փելասին» վճարել էր 55 մլն եվրո։ Պաշտպանն Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում 190 խաղում խփել է 2 գոլ, կատարել 13 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Արոն Վան Բիսակա, Մանչեսթեր Յունայթեդ, Վեսթ Հեմ, տրանսֆերներ