Ե՞րբ էր վերջին անգամ Յունայթեդը ԱՊԼ-ի շրջանակում 9 գոլ խփել
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 9։0 հաշվով խայտառակեց «Սաութհեմպտոնին»։
Բնականաբար, մանկունյական ակումբն ամեն օր չէ, որ 9 գնդակ է ուղարկում մրցակիցների դարպասը։
OptaJoe-ն հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել։ Պարզվում է՝ «կարմիր սատանաները» ԱՊԼ-ի շրջանակում վերջին անգամ մրցակիցների դարպասը 9 անգամ գրավել էին 1995 թվականի մարտի 4-ին, երբ նույն «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում «ՄՅՈՒ»-ն 9։0 հաշվով հաղթեց «Իպսվիչ Թաունին»։
Այդ խաղում «Յունայթեդի» կազմում պենտա-տրիկի (խմբ․՝ 5 գոլ մեկ խաղում) հեղինակ դարձավ Էնդի Քոուլը, դուբլի՝ Մարկ Հյուզը, մեկական գոլ էլ խեցին Ռոյ Քինն ու Պոլ Ինսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էնդի Քոուլ, Իպսվիչ Թաուն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկ Հյուզ, Պոլ Ինս, Ռոյ Քին, Սաութհեմփթոն