Մանչեսթեր Յունայթեդը ջախջախեց Շերիֆին` նվաճելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր🎥

Մանչեսթեր Յունայթեդը ջախջախեց Շերիֆին` նվաճելով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր🎥

28/10/2022 - 01:40

Եվրոպա լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիոգու Դալոտը, Մարկուս Ռեշֆորդն ու Կրիշտիանու Ռոնալդուն։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Օմոնիա» 0:2 «Մանչեսթեր Յունայթեդ»

E խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Սոսեիդադ» – 15 միավոր
  2. «Մանչեսթեր Յունայթեդ» – 12 միավոր
  3. «Շերիֆ» – 3 միավոր
  4. «Օմոնիա» – 0 միավոր

Այսպիսով, «Ռեալ Սոսիեդադն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեցին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023