Մանչեսթեր Յունայթեդը, հնարավոր է, նոր սեփականատեր ունենա

Մանչեսթեր Յունայթեդը, հնարավոր է, նոր սեփականատեր ունենա

15/02/2020 - 19:26

«Մանչեսթեր Յունայթեդը» ղեկավարող Գլեյզերների ընտանիքը նշել է այն գումարի չափը, որի դիմաց պատրաստ են վաճառել ակումբը։

Ըստ Daily Mail-ի՝ հավանական գնորդները ստիպված կլինեն վճարել 2․8 մլրդ եվրո, եթե ցանկանան ձեռք բերել «ՄՅՈՒ»-ն։ Այդպիսի եկամուտ մոլորակի վրա ունեն միայն 20 մարդ։

Նոր սեփականատերերը պետք է պարտավորվեն հոգալ նաև «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի վերանորոգման ծախսերը, որը կկազմի մոտ 240 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Գլեյզերների ընտանիքը «կարմիր սատանաները» գնել են 2005 թվականին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023