«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին չհաղթեց 🎥

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին չհաղթեց 🎥

24/08/2025 - 21:41

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Ֆուլհեմի» հետ։

«Կարմիր սատանաները» 58-րդ րոպեին Ռոդրիգո Մունիսի ինքնագոլից հետո բացեցին հաշիվը, սակայն լոնդոնյան ակումբը 73-րդ րոպեին Էմիլ Սմիթ-Ռոուի ջանքերով խփեց պատասխան գոլը։

Մանկունիական գրանդից 38-րդ րոպեին թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշը չի կարողացել աչքի ընկնել 11-մետրանոցից. նրա հարվածից հետո գնդակը բարձր է ընթացել։

«Յունայթեդը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տարել և 1 միավորով 16-րդն է։ «Ֆուլհեմը» երկրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց ու 2 միավորով 13-րդ տեղում է։

Մանկունիական գրանդն առաջին տուրում էլ «Օլդ Թրաֆորդում» 0:1 հաշվով պարտվել էր «Արսենալին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023