Մանչեսթերը կրկին ցնծում է! Սիթին 4-րդ անգամ անընդմեջ դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Հանդիպման ամբողջ ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տոտալ առավելություն` հաղթելով 3:2 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը, մեկ գոլ էլ խփեց Ռոդրին, հյուրերից աչքի ընկավ Մոհամեդ Քուդուսը։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 91 միավոր և 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Մանկունյական ակումբը 2 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Արսենալից», որը վերջին տուրում 2:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ «Վեսթ Հեմը» 52 միավորով առաջնությունն ավարտեց 9-րդ տեղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի