Մանչեսթերը կրկին երկնագույն է. Սիթին «Օլդ Թրաֆորդում» հաղթեց Յունայթեդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ « Մանչեսթեր Յունայթեդ ը» մրցեց «Մանչեսթեր Սիթի ի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «Մանչեսթեր Սիթին» ուներ տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Պեպ Գվարդիոլայի սաները հաղթեն 2:0 հաշվով։
«Քաղաքաբնակների» կազմից աչքի ընկավ Բերնարդու Սիլվան, իսկ Էրիկ Բային գրավեց սեփական դարպասը։
Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 23 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Կարմիր սատանաները» մնացին 17 միավորով և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Էրիկ Բայի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Օլե-Գունար-Սուլշեր