Մանուել Նոյերը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը

Մանուել Նոյերը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը

27/03/2020 - 15:22

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի կարողանում ակումբի հետ համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում և հավանական է, որ կհեռանա Մյունխենից։

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, 34-ամյա դարպասապահը ցանկանում է կնքել երկարամյա պայմանագիր, սակայն «կարմիրները» համաձայն չեն այդ կետի հետ։ Նշվում է, նաև որ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել աշխատավարձի չափի հարցով։

Տեղեկատվություն է տարածվել նաև, որ «Չելսին» սկսել է հետևել Նոյերի շուրջ իրադարձությունների զարգացմանը։ Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դժգոհ է թիմի հիմնական դարպասապահ Կեպայի խաղից և ցանկանում է գնել նոր թոփ դարպասապահ։ Եթե «ազնվականները» վաճառեն Կեպային, ապա առաջարկ կանեն Նոյերին։

Նշենք, որ Մանուել Նոյերի և «Բավարիայի» միջև պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023