«Ման. Սիթիի» վերադարձը. «Քաղաքաբնակները» ֆանտաստիկ խաղով ջախջախեցին «Իպսվիչին» 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Իպսվիչ Թաունի» դեմ։
«Քաղաքաբնակները» ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մատեո Կովաչիչը, Էրլինգ Հոլանդը, Ժերեմի Դոկուն և Ջեյմս Մաքեյթին։
Նշենք, որ մանկունյական գրանդից ասիստների հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կևին դե Բրույնեն։
«Սիթին» վաստակեց 38 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ, «Իպսվիչը» 16 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի