«Մանկունյական մեքենան» գործի մեջ է` խոշոր հաշվով հաղթելով Բրայթոնին🎥

«Մանկունյական մեքենան» գործի մեջ է` խոշոր հաշվով հաղթելով Բրայթոնին🎥

23/10/2021 - 23:38

Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ լուրջ պայքար չծավալվեց, քանի որ մանկունյական ակումբը 4:1 հաշվով հաղթեց մրցակցին։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Իլկայ Գյունդողանն ու Ռիյադ Մարեզը։

«Բրայթոնի» միակ գնդակն էլ իր անվան դիմաց գրանցեց Ալեքսիս Մաքալիսթերը։

«Քաղաքաբնակներն» այս հաղթանակից հետո վաստակեցին 20 միավոր և բարձրացան 2-րդ հորիզոնական։

«Բրայթոնը» մնաց նախապես վաստակած 15 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023