Մանեն ՉԼ-ում խփած գոլերի քանակով շրջանցեց Ջերարդին🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։
Մերսիսայդյան ակումբի գնդակներից մեկը խփեց Սադիո Մանեն` հաշիվը դարձնելով 2:0։
Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի Twitter-ի պաշտոնական էջը, սենեգալցի հարձակվողը մրցաշարի շրջանակում խփեց 22-րդ գոլն ու այդ ցուցանիշով շրջանցեց «Լիվերպուլի» լեգենդար նախկին ավագ Սթիվեն Ջերարդի ցուցանիշը, ում ակտիվում կա 21 գոլ։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի շրջանակում մերսիսայդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն Մոհամեդ Սալահն է, ով խփել է 36 գոլ, որոնցից 33-ը` «Լիվերպուլի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, Սադիո-Մանե, Սթիվեն Ջերարդ