Մանգալան երկարաձգել է Մանչեսթեր Սիթիի հետ պայմանագիրը
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էլիակիմ Մանգալան ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Այն կգործի մինչև 2020 թվականը,- հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
Անցած մրցաշրջանում՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրը, Մանգալան վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր «Էվերթոն» և հասցրել էր ԱՊԼ-ում երկու խաղ անցկացնել նոր թիմի կազմում, բայց ծանր վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց էր թողել մրցաշրջանը:
Դրանից հետո նա վերադարձել է «Մանչեսթեր Սիթի» և դեռ ոչ մի պաշտոնական խաղում հանդես չի եկել:
Մանգալան 2014 թվականին «Պորտուից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 42 մլն ֆունտի դիմաց և ակումբի կազմում անցկացրել է 81 հանդիպում: