Մանաչեսթեր Յունայթեդը կրկնել է իր իսկ ռեկորդը
ԱՊԼ-ի 15-րդ տուրի «Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ խաղում թիմերը խաղաղ ելք կնքեցին՝ փոխանակվելով երկուական գնդակով՝ 2։2։
Այսպիսով, մանկունյանական ակումբը արդեն 11 խաղ անընդմեջ արտագնա խաղերում առնվազն 2 գնդակ է ուղարկում իր մրցակիցների դարպասը՝ սահմանելով Պրեմիեր լիգայի ռեկորդ։
Վերջին անգամ 11+ խաղերում մրցակիցների դարպասն անընդմեջ 2 և ավելի գնդակ խփած ակումբը կրկին «Մանչեսթեր Յունայթեդն» է եղել։ Հեռավոր 1958-1959 թթ․ Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնի խաղերում «ՄՅՈՒ»-ն իր ռեկորդային ցուցանիշը հասցրել է 13-ի։
# ԱՊԼ, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ