Մալյորկան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ատլետիկո Մադրիդին🎥

Մալյորկան խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Ատլետիկո Մադրիդին🎥

09/04/2022 - 20:32

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։

Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 68-րդ րոպեին «Մալյորկային» հաղթանակ պարգևեց Վեդաթ Մուրիքին, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Այսպիսով, «Մալյորկան» 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց, վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

Դիեգո Սիմեոնեի թիմը, 57 միավորով, 4-րդն է։

Նշենք, որ «Մալյորկան» «Ատլետիկոյին» հաղթել էր նաև Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի խաղում` առավելության հասնելով 2:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023