Մամիկոն Խաչատրյանը` աշխարհի փոխչեմպիոն 🎥📸
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Մամիկոն Խաչատրյանը դարձել է փոխչեմպիոն։
Նժույգթափերի եզրափակիչում 18-ամյա մարզիկը հավաքել է 14,600 միավոր` նվաճելով արծաթե մեդալ։
Նույնքան միավորով աշխարհի չեմպիոն է դարձել Հոն Յանմինը։ Չինացի մարզիկը ոսկե մեդալակիր է դարձել վարժությունն ավելի մաքուր և տեխնիապես ճշգրիտ կատարելու համար Խաչատրյանից (8,800) միավոր ավելի բարձր գնահատական ստանալու համար` 9,000։
Մամիկոն Խաչատրյանը 2025թ. դարձել է նաև մեծահասակների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։
Այս մրցաձևում Հայաստանը ներկայացնում էր նաև Համլետ Մանուկյանը։ Եվրոպայի 2025թ. չեմպիոնը 14,433 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Pommel Horse final at #ARTWorlds2025:
— FIG (@gymnastics) October 24, 2025
🥇 Hong Yanming 🇨🇳 14.600
🥈 Mamikon Khachatryan 🇦🇲 14.600
🥉 Patrick Hoopes 🇺🇸 14.566
Hong Yanming 🇨🇳 is the new World champion on Pommel Horse! pic.twitter.com/ujeCJuoSVo
# Մամիկոն Խաչատրյան, Մարմնամարզության ԱԱ, Մարմնամարզություն