Մամարդաշվիլին մոտ է անգլիական գրանդի կազմը համալրելուն
Իսպանական «Վալենսիայի» ու ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մերսիսայդյան գրանդը վրացի դարպասապահի տրանսֆերի հարցում բանակցում է «չղջիկների» հետ։
«Կարմիրները» պատրաստ են վճարել իսպանական ակումբի պահանջած 30 մլն եվրոն և Մամարդաշվիլիին վարձավճարով տրամադրել այլ ակումբի։
Ըստ աղբյուրի` «Լիվերպուլը» նաև անձնական պայմանագիր է համաձայնեցրել Մամարդաշվիլիի հետ։ Նա պատրաստ է տեղափոխվել «Լիվերպուլ», նույնիսկ այն դեպքում, եթե մեկ-երկու մրցաշրջան վարձավարով խաղա այլ ակումբում։
Հաղորդվում է, որ Մամարդաշվիլիին վարձակալելուն ամենամոտն անգլիական «Բորնմութն» է։ Վրացին «Լիվերպուլ» կվերադառնա, երբ հիմնական դարպասապահ Ալիսոնը հեռանա ակումբից։ 31-ամյա բրազիլացին գործող պայմանագիր ունի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Մամարդաշվիլիի գործակալն այժմ Իսպանիայում է։ «Լիվերպուլի» ու «Վալենսիայի» միջև բանակցությունները շարունակվելու են առաջիկա ժամերին։ Կողմերը դեռ վերջնական համաձայնության չեն հասել։
Երիտասարդ դարպասապահը «Վալենսիա» է տեղափոխվել 2021 թ. հուլիսին և 100 խաղում դարպասը 31 անգամ պահել է անառիկ։
Մամարդաշվիլին վերջերս Վրաստանի հավաքականի կազմում մանսկացեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և մրցաշարի 4 խաղում կատարեց 30 սեյվ։ Դա Եվրոների պատմության երկրորդ լավագույն ցուցանիշն է։ Մեկ առաջնության ընթացքում նրանից շատ սեյվ կատարել է միայն Իգոր Ակինֆեևեը, որը Եվրո-2008-ում Ռուսաստանի թիմին փրկել էր 32 սեյվ։ Եվրո-2000-ին 30 սեյվ էր կատարել նաև իտալացի Ֆռանչեսկո Տոլդոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բորնմութ, Գիորգի Մամարդաշվի, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Լիվերպուլ, Վալենսիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո