Մամարդաշվիլին կրկնել է Եվրոների խմբային փուլում կատարած սեյվերի ռեկորդը
Եվրո-2024-ի F խմբի երրորդ տուրում Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Պորտուգալիայի թիմի նկատմամբ։
Հանդիպման հերոսներից դարձավ վրացիների դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին, որը 5 սեյվ կատարեց։
Opta-ն գրում է, որ այդ խաղից հետո 23-ամյա դարպասապահը կրկնել է Եվրոպայի առաջնությունների խմբային փուլում կատարած սեյվերի ռեկորդը։
Վրացի դարպասապահը Եվրո-2024-ի խմբային փուլում իր թիմին փրկել է 21 անգամ։ Բացի վերոնշյալ 5 փրկությունից, նա 5 սեյվ կատարել է նաև Թուրքիայի դեմ խաղում (1:3)։ 11 անգամ էլ Մամարդաշվիլին գնդակը հետ էր մղել էր չեխերի հարվածներից հետո` օգնելով իր թիմիմ ոչ-ոքի գրանցել` 1:1։
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր լատվիացի Ալեքսանդր Կոլինկոյին, որը Եվրո-2004-ի խմբայինում իր թիմին նույնպես փրկել էր 21 անգամ։
Բացի այդ, Մամարդաշվիլին Վրաստանի հավաքականին փրկել է 3,6 գոլից, ինչը 21-րդ դարում ռեկորդ է Եվրոների խմբային փուլերում։
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող Վրաստանի հավաքականը Պորտուգալիային հաղթելու շնորհիվ դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ հունիսի 30-ին մրցելու է Իսպանիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գիորգի Մամարդաշվի, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Վրաստանի հավաքական