Մահացել է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Ժյուսթ Ֆոնտենը
Ինչպես տեղեկանում ենք համաշխարհային մի շարք ԶԼՄ-ներից, 89 տարեկան հասակում մահացել է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Ժյուսթ Ֆոնտենը։
Ֆոնտենն առավել հայտնի էր Ֆրանսիայի հավաքականի կազմում ունեցած մրցելույթներով, որի մարզաշապիկով անցկացրած 21 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ։
Ֆոնտենին է պատկանում մեկ աշխարհի առաջնության ընթացքում խփած գոլերի ռեկորդը։ Նա ԱԱ-1958-ի շրջանակում Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 13 գոլի հեղինակ։
Ֆոնտենն ակումբային մակարդակով հանդես է եկել Մարոկկոն ներկայացնող «Կասաբլանկայի» (1950-53 թթ.), ֆրանսիական «Նիսի» (1953-56 թթ.) և «Ռեյմսի» (1956-62 թթ.) կազմում։
Նա 4 անգամ դարձել է Լիգա 1-ի չեմպիոն, 2 անգամ` Ֆրանսիայի գավաթակիր, 2 անգամ` Լիգա 1-ի, 1 անգամ էլ` Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու, ինչպես նաև ընդգրկված է ՖԻՖԱ-100-ի ցանկում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Ժյուսթ Ֆոնտեն, Ֆրանսիայի հավաքական