Մահացել է ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը
52 տարեկանում կյանքից հեռացել է ռուս անվանի մեկնաբան Վասիլի Ուտկինը։ Այդ մասին առաջինը հայտնել է ինսայդեր Իվան Կարպովը, իսկ հետագայում տեղեկությունը հաստատել են բազմաթիվ այլ աղբյուրներ, այդ թվում` Ուտկինի տելեգրամյան ալիքը։
Հայտնի էր, որ Ուտկինը վերջին տարիներին տառապում էր սրտանոթային լուրջ հիվանդությամբ, իսկ 2023 թ. հոկտեմբերին նրա մոտ ախտորոշվել էր աթերոսկլերոզ։
Mash տելեգրամյան ալիքը գրում է, որ նախկին մեկնաբանը վերջին երեք օրերին շնչառական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառն ավելորդ քաշն էր։ Ուտկինի անձնական քաշը վերջին ամիսներին հասել էր 240 կիլոգրամի։
Մարտի 19-ին Ուտկինը կեսօրին շտապօգնություն է կանչել։ Բժիշկներին նա գանգատվել է շնչահեղձությունից և բերանի խոռոչի չորությունից։ Բժիշկները տեղում թոքերի էմբոլիա են ախտորոշել և ներարկումներ կատարել Ուտկինին և ծանր վիճակում հոսպիտալացրել են նրան ու անմիջապես տեղափոխել վերակենդանացման բաժամունք` միացնելով արհեստական շնչառության սարք։
Ուտկինի վիճակը կտրուկ վատթարացել է հիպերտոնիայի և գիրության պատճառով։ Ժամը 17:05 գրանցվել է առաջին սրտի կանգը։ Բժիշկները կարողացել են վերակենդանացնել նրան, սակայն կես ժամից Ուտկինի սիրտը կրկին կանգ է առել, իսկ 18:01 արձանագրվել է նրա մահը։
«База» ալիքն էլ գրում է, որ Ուտկինի մահը վրա է հասել անոթներում արյան շրջանառության կանգի պատճառով։
Վասիլի Ուտկինը 2010-15 թթ. եղել է ռուսական «НТВ-Плюс» հեռուստաընկերության սպորտային բաժնի գլխավոր խմբագիրը։ 2015-16 թթ. աշխատել է «Матч ТВ» հեռուստաընկերությունում։
Ուկտինն առավել հայտնի էր «Футбольный клуб» հաղորդաշարով, որը վարում էր դեռ 1990-ականներից։ Հաղորդաշարըն Ուտկինը վերջին տարիներին վարում էր իր յութուբյան ալիքում։ Մեկնաբանն ակտիվ էր նաև սոցիալական տարբեր հարթակներում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Վասիլի Ուտկին