Մահացել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 📸
91 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Լյուսյեն Մյուլերը։
Նախկին կիսապաշտպանն այն բացառիկ ֆուտբոլիստներից էր, որը հանդես է եկել ինչպես Մադրիդի «Ռեալում», այնպես էլ «Բարսելոնայում»։
Մյուլերը «Ռեալի» կազմում 92 խաղում խփել է 3 գոլ, դարձել Իսպանիայի եռակի չեմպիոն։ Նա «Բարսելոնայում» նվաճել է Տոնավաճառների գավաթը, 80 խաղում աչքի է ընկել 3 գոլով։
Մյուլերը «Ռեյմսի» կազմում էլ երկու անգամ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Ստրասբուրգում» ու «Թուլուզում»։
Հարձակվողական ոճի կիսապաշտպանը 1959-1966թթ. հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, 16 խաղում խփել 3 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml