Մահացել է Ռեալի լեգենդար նախկին հարձակվողը

Մահացել է Ռեալի լեգենդար նախկին հարձակվողը

21/02/2023 - 19:09

Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, 83 տարեկան հասակում մահացել է ակումբի լեգենդար նախկին հարձակվող Ամանսիոն։

Ամանսիոն 2022 թ. հոկտեմբերից զբաղեցնում էր «արքայական» ակումբի պատվավոր նախագահի պաշտոնը։

Նշենք, որ նախկին հարձակվողը «սերուցքայինների» կազմում հանդես է եկել 1962-1976 թթ., որի մարզաշապիկով անցկացրել է 471 հանդիպում` դառնալով 155 գոլի հեղինակ։

Ամանսիոն «Ռեալի» կազմում նվաճել է 13 տիտղոս, այդ թվում` 9 անգամ դառնալով Լա լիգայի չեմպիոն։

Ավելացնենք, որ Ամանսիոն Իսպանիայի հավաքականի կազմում 1964 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023