Մահացել է Նիգերիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ավտոհթարի հետևանքով մահացել է Նիգերիայի հավաքականի նախկին հարձակվող Իֆեանի Ջորջը։ Ջորջը 26 տարեկան էր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին ֆուտբոլիստը եղել է Infiniti մակնիշի ավտոմեքենայի ղեկին և բախվել է բեռնատարին։ Մեքենայում են եղել նաև նրա թիմակից Էմանուել Օգբուն, ով նույնպես մահացել է։
Իֆեանի Ջորջի վերջին ակումբը եղել է «Էնուգու Ռեյնջերսը»։ Նախկին հարձակվողը Նիգերիայի հավաքականի կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
# Էնուգու Ռեյնջերս, Իֆեանի Ջորջ, Նիգերիայի հավաքական