Մահացել է Կաֆուի ավագ որդին
Բրազիլիայի հավաքականի նախքին ֆուտբոլիստ Կաֆուի ավագ որդին՝ Դանիլոն, հանկարծամահ է եղել:
Ինչպես հայտնում է Globo Esporte-ն, 30-ամյա երիտասարդը ընկերների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել: Դանիլոյին հասցրել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: Բժիշկներն ախտորոշել են սրտի կանգ:
49-ամյա Կաֆուն Բրազիլիայի հավաքականի կազմում 2 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: