Մահացել է «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան
28 տարեկանում ավտովթարից մահացել է «Լիվերպուլի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան։
Կատարվածի մասին առաջինը հայտնել է իսպանական հանրահայտ Marca պարբերականը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ի առավոտյան Իսպանիայի A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում` Սամորայի շրջանի Պալասիոս դե Սանաբրիա բնակավայրի մոտակայքում։
Ականատեսների տվյալներով` Ժոտայի վարած մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտուց։ Մեքենան բռնկվել է և այրվել։
Նախնական տեղեկություններով` մեքենայում եղել է նաև Ժոտայի եղբայրը` Անդրե Սիլվան, որը նույնպես մահացել է։ Նա 25 տարեկան էր։
Դիոգու Ժոտան «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2020 թ. սեպտեմբերին, 182 խաղում խփել է 65 գոլ, կատարել 26 ասիստ։ Նա հանդես էկել նաև «Վուլվերհեմփթոնում», «Պասուշ Ֆերեյրայում» և «Պորտուում»։ Ֆուտբոլիստը 2016-17 թթ. եղել է նաև Մադրիդի «Ատլետիկոյի» համակարգում։
Ժոտան 2019 թ. մարտից կանոնավոր հրավիրվում էր Պորտուգալիայի ազգային հավաքական, 49 խաղում խփել է 14 գոլ, կատարել 12 ասիստ։
Անդրե Սիլվան նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր ու հարձակվողական ոճի կիսապաշտպան էր։ Նա 2023 թ. հուլիսին տեղափոխվել էր Պորտուգալիայի երկրորդ լիգան ներկայացնող «Պենաֆիել» ակումբ, հանդես է եկել միայն պորտուգակալական թիմերում` «Ֆամիլիակուում», «Գոնդոմարում», «Բոավիշտայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Պորտուգալիայի հավաքական