Մահացել է անգլիական ֆուտբոլի լեգենդ Ջիմի Գրիվզը
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, սեպտեմբերի 19-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է անգլիական ֆուտբոլի լեգենդ Ջիմի Գրիվզը։
Ջիմի Գրիզվն առավել հայտնի էր «Չելսիում» և «Տոտենհեմում» ունեցած մրցելույթներով։
Նրան են պատկանում մի շարք երկրպագուական ռեկորդներ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել։
Այսպես, Գրիզվը 266 գոլով «Տոտեմհեմի» պատմության ռմբարկուն է։ 357 գոլ էլ լեգենդար հարձակվողը խփել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում և կրկին լավագույն ռմբարկուն է։
Բացի դրանից, Գրիվզը ռեկորդային` 6 անգամ դարձել է Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու։
Գրիզվը 1962/63 մրցաշրջանի ընթացքում Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի շրջանակում խփել է 37 գոլ, ինչը նույնպես ռեկորդ է, որը մինչ օրս չի գերազանվել։
Նախկին հարձակվողը 44 գոլ է խփել նաև Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 57 խաղում։ «Երեք առյուծների» կազմում նա 1966 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի բարձրագույն դիվիզիոն, Անգլիայի հավաքական, Ջիմի Գրիվզ, Տոտենհեմ