Մահացել է ԱԱ-1990-ի լավագույն ռմբարկուն
59 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի անվանի հարձակվող Սալվատորե Սկիլաչին։
La Gazzetta dello Sport-ը գրում է, օրեր առաջ ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր Պալերմոյում։ 2022 թ. նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։
Սկիլաչին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մեսինայում», Թուրինի «Յուվենտուսում», Միլանի «Ինտերում», ինչպես նաև ճապոնական «Ջուբիլո Իվատայում»։
Սկիլաչին 16 խաղում 7 գոլ է խփել Իտալիայի ազգային հավաքականի կազմում, որոնցից 6-ը` աշխարհի 1990 թ. առաջնությունում։ Նա դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու և ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ-1990, Աշխարհի առաջնություն, իտալիայի հավաքական, Մունդիալ-1990, Սալվատորե Սկիլաչի