Մահացած ֆուտբոլիստը դարձել է գոլի հեղինակ․ նրա դագաղը թիմակիցները տարել են խաղադաշտ?
Մեքսիկայում տարօրինակ կերպով են հարգել օրեր առաջ սպանված 16-ամյա ֆուտբոլիստ Ալեքսանդր Մարտինեսի հիշատակը։
Մարտինեսի ընկերները և թիմակիցները հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղը տարել են ֆուտբոլային խաղադաշտ՝ ցուցադրաբար ներկայացնելով նրա վերջին գոլը։ Նրա խաղընկերներից մեկը գնդակը հարվածել է դագաղին, ինչից հետո այն հայտնվել է ցանցում։
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Մարտինեսը սպանվել է օրեր առաջ ոստիկանության կողմից, քանի որ մեղավոր է ճանաչվել ինչ-որ հանցագործության համար։ Այն բանից հետո, երբ հասարակության շրջանում այդ իրադարձությունը բուռն արձագանք ստացավ, խաղացողի հուղարկավորության արարողությանը մասնակցել է ավելի քան 300 մարդ։
Նշենքն, որ Ալեքսանդր Մարտինեսը հանդես էր գալիս «Մոնտերեյի» ակադեմիայում՝ ունենալով Մեքսիկայի և ԱՄՆ քաղաքացիություն։ Հաղորդվում է, որ այդ դեպքը գրավել է Մեքսիակայում ԱՄՆ դեսպանության ուշադրությունը, որը պետք է հետաքննություն անցկացնի կատարվածի հետ կապված։
# Ալեքսանդր Մարտինես, Մոնտերեյ