Մալկոմը, հնարավոր է, վերադառնա Լա լիգա

Մալկոմը, հնարավոր է, վերադառնա Լա լիգա

05/08/2020 - 14:53

«Սևիլիան» դիտարկում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» վինգեր Մալկոմին ձեռք բերելու տարբերակը։

23-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անդալուսական ակումբի սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին, ով խաղացողին հետևում է այն ժամանակվանից սկսած, երբ նա 18 տարեկանում դեռևս հանդես էր գալիս բրազիլական «Կորինտիանսում»։

2018 թվականի ամռանը Մոնչին գրեթե կազմակերպել էր խաղացողի՝ «Ռոմա» տեղափոխությունը։ Այդ ժամանակ Մոնչին նույն պաշտոնը զբաղեցնում էր հռոմեական ակումբում։ 2018 թվականի ամռանը «գայլերը» նույնիսկ պաշտոնապես հայտարարեցին, որ ֆրանսիական «Բորդոյից» ձեռք են բերել Մալկոմի տրանսֆերը, երկրպագուները գնացել էին Հռոմի օդանավակայան՝ խաղացողին դիմավորելու, սակայն ամենավերջին պահին, գործին խառնվեց «Բարսելոնան»՝ 41 մլն եվրոյով ձեռք բերելով Մալկոմի տրանսֆերը։

Ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, Մալկոմը դժգոհ է իր կարիերայի ռուսական հատվածից և մտադիր է վերադառնալ որևէ եվրոպական թոփ առաջնություն։

Աղբյուր փոխանցմամբ՝ «Սևիլիայի» ղեկավարներն այժմ սպասողական վիճակում են, քանի որ սպասում են, որ խաղացողի տրանսֆերային արժեքը մոտ ժամանակներս ավելի հասանալի կլինի։ Ներկա պահին Մալկոմը գնահատվում է 30 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Մալկոմը «Զինթում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից, իսկ նրա տրանսֆերի դիմաց վճարվել է 40 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023