Մալինովսկի . «Ա սերիայում Ռոնալդուից շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ կան»
«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին ուկրաինական «Вацко Live» Youtube-յան ալիքին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ում է համար Ա սերիայի ամենաուժեղ ֆուտբոլիստ։
– Ո՞վ է Ա սերիայի ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ դու խաղացել ես.
– Դժվար է ասել, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի անունը միանաշանակ չեմ տա։ Ա սերիայում նրանից շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ կան։
Ես կարող եմ ասել ամենալավ խաղացողի անունը, ում հետ երբևէ խաղացել եմ։ Դա Լուիս Մուրիելն է։ Անհվանական ֆուտբոլիստ է։ Եթե նրա կարիերան մի փոքր այլ կերպ ընթանար, նա, հավանաբար, հանդես կգար այնպիսի ակումբում, ինչպիսին, օրինակ, «Բարսելոնան» է։
Ենթադրում եմ, որ խնդիրը բնավորությունն է. նա հանդերձարանի ոգին է, մշտապես ժպտում է և կատակում։
– Հանդերձարանում երաժշտություն միացնո՞ւմ է։
– Այո, նա միացնում է լատինաաներիկյան երաժշտություն։
– Ի վերջո, ո՞վ է ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել ես։
– Ինձ շատ է դուր գալիդ Պյոտր Զելիսնկին «Նապոլիից»։ Կարծում եմ` նա շատ խելացի ֆուտբոլիստ է, շատ դինամիկ է և շարժունակ, տեխնիկապես զարգացած ու երկու ոտքով էլ հիանալի է խաղում։ Նրա դեմ խաղալը շատ բարդ է։
Իրականում, Ա սերիայում շատ ուժեղ ֆուտբոլիստներ կան, բայց ինձ Զելինսկին է դուր գալիս,- եզրափակել է ուկրաինացի ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Կրիշտիանու-Ռոնալդու, Պյոտր Զելինսկի