Մալինովսկին Մխիթարյանի մասին․ «Մեծագույն ֆուտբոլիստ և մեծագույն մարդ»
«Ատալանտայի» ուկրաինացի ֆուտբոլիստ Ռուսլան Մալինովսկին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին․
«Մեծագույն ֆուտբոլիստ և մեծագույն մարդ․ Ուրախ էի՝ կրկին հանդիպել քեզ։ Հաջողություն եմ մաղթում հետագա խաղերում»,- գրել է ուկրաինացին ինստագրամյան իր էջում։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Շախտյորում» հանդես գալու ժամանակ, Ռուսլան Մալինովսկին եղել է դոնեցկյան ակումբի ակադեմիայի անդամ։
Երկար ընդմիջումից հետո ֆուտբոլիստները հանդիպել են իտալական Ա սերիայի 13-րդ տուրի «Ատալանտա»-«Ռոմա» (4:1) հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Մխիթարյանն օգնեց աչքի ընկնել Էդին Ջեկոյին, վերջինս բացեց խաղի հաշիվը, իսկ հայազգի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում կատարեց իր 6-րդ գոլային փոխացնումը․ այդ ցուցանիշով Հենոն լավագույնն է իտալական առաջնությունում։
# Ա-սերիա, Ատալանտա, Հենրիխ-Մխիթարյան, Շախտյոր, Ռոմա, Ռուսլան Մալինովսկի