Մալդինին և Իբրահիմովիչը, հնարավոր է, լքեն Միլանը

Մալդինին և Իբրահիմովիչը, հնարավոր է, լքեն Միլանը

05/05/2020 - 15:20

«Շալկե-04»-ի և «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկ ամենայն հավանականությամբ կդառնա «Միլանի» գլխավոր մարզիչ, սակայն գերմանացի մասնագետը դրա համար ունի մի շարք պահանջներ։

Ինչպես տեղեկացնում է  MilanNews.it՝ հղում կատարելով Sport Mediaset-ին, 61-ամյա մասնագետի՝ միլանյան ակումբը գլխավորելուն կարող է խանգարել ակումբի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինիի և հաձրակվող Զլատան Իբրահիմովիչի ներկայությունը։

Պաոլո Մալդինին ակումբում մեծ հեղինակություն ունի և նա է ղեկավարում «ռոսոներիների» տրանսֆերային քաղաքականությունը, ինչը չի մտնում Ռանգնիկի ծրագրերի մեջ։ Բացի դրանից՝ մանսագետը չի ցանկանում աշխատել նաև Իբրահիմովիչի հետ։

Այպիսով, «Միլանի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը նախքան Ռանգնիկի նշանակումը պետք է այս հարցին լուծում տա։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023