Մալայզիայի վարչապետ. «Հուսով եմ` «Ման. Յունայթեդը» դուրս չի մնա ԱՊԼ-ից»

Մալայզիայի վարչապետ. «Հուսով եմ` «Ման. Յունայթեդը» դուրս չի մնա ԱՊԼ-ից»

29/05/2025 - 15:54

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) Բոլոր աստղերի թիմի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայացած ընկերական հանդիպումից (1:0) հետո սոցցանցերում գրառում է արել.

«Օ՜, ոչ։ «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին տիտղոս չնվաճեց։ Սա հիասթափեցնող է հաջորդ մրցաշրջանից առաջ։ Հուսով եմ` «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս չի մնա Պրեմիեր լիգայից։

Շնորհավորում եմ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի Բոլոր աստղերի թիմին»,- X-ի իր միրոբլոգում գրել է Իբրահիմը։

Հայտնի է, որ Անվար Իբրահիմը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է։

Նշենք, որ մայիսի 28-ին «Մանչեսթեր Յունայթեդն» ու ASEAN-ի Բոլոր աստղերի թիմը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում բարեգործական հանդիպում են անցկացրել ու խաղարկել Maybank Challenge Cup-ի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023