Մաթիաս դե Լիխտը 21 է խաղում զուգարանի թղթով?
Ինչպես գիտեք կորոնավիրուսի կտրուկ զարգացման և տարածման պատճառով իտալական Ա սերիան անորոշ ժամանակով դադարեցվել է, իսկ իտալական թիմերը գտնվում են կարանտինում։
Twitter-ում հանրահայտ ֆուտբոլային 4-3-3 էջը կորոնավիրուսից պաշտպանվելու հետաքրքիր challenge է իրականացնում, որը կոչվում է #StayAtHomeChallenge, այսինքն՝ մարդկանց հորդորում են մնալ տանը․ հանրահայտ ֆուտբոլիստները տեսախցիկի առջև լվանում են ձեռքերը կամ մաքրում որևէ մաքրող միջոցով։ Challenge-ին մասնակցել է նաև «Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտը, ով ձեռքերը ալկոգելով մաքրելուց անմիջապես հետո վերցրել է զուգարանի թուղթը և սկսել 21 խաղալ։
# կորոնավիրուս, Մաթիաս դե Լիխտ, Յուվենտուս