Մադրիդում մեծ շուքով դիմավորել են Ատլետիկոյի նորեկներին 🎥
Մադրիդի «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում մեծ շուքով դիմավորել է թիմի նորեկներին։
Մադրիդյան ակումբն ընթացիկ տրանսֆերանին պատուհանի ժամանակ չորս համալրում է ունեցել և ծախսել ընդհանուր 182 մլն եվրո։
Իսպանական գրանդը ձեռք է բերել հարձակվողներ, արգենտինացի Խուլիան Ալվարեսին («Մանչեսթեր Սիթի» -> 75 մլն եվրո), նորվեգացի Ալեքսանդր Սորլոթին («Վիլյառեալ» -> 32 մլն եվրո), Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ռոբին Լե Նորմանին («Ռեալ Սոսիեդադ» -> 34,5 մլն եվրո) և անգլիացի կիսապաշտպան Կոնոր Գալահերին («Չելսի» -> 42 մլն եվրո)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Սորլոտ, Ատլետիկո Մադրիդ, Խուլիան Ալվարես, Կոնոր Գալահեր, Ռոբին լե Նորման, տրանսֆերներ