Մադրիդի քաղաքապետ. «Մբապեն ինձ ասել է, որ տեղափոխվում է Ատլետիկո»

Մադրիդի քաղաքապետ. «Մբապեն ինձ ասել է, որ տեղափոխվում է Ատլետիկո»

19/05/2022 - 12:26

Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան կատակել է, թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան շարունակելու է «Ատլետիկոյի» կազմում.

«Մբապե՞ն։ Նա ինձ ասել է, որ տեղափոխվում է «Ատլետիկո»»,- 47-ամյա ֆունկցիոների խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ նրա կարիերայի շարունակության ամենահավանական կանգառը «Ռեալ Մադրիդն» է։

Արդեն կան խոսակցություններ, որ «արքայական» ակումբը պայմանագիր է համաձայնեցրել 23-ամյա գոլահարի հետ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023