Մադրիդի դատարանն ՈՒԵՖԱ-ին արգելել է Սուպերլիգայի ակումբների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել
Մադրիդի արբիտրաժային դատարանը վճռել է, որ ՈՒԵՖԱ-ն պետք զերծ մնա Սուպերլիգայի ակումբների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց։
Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, դատավոր Մանուել Ռուիս դե Լարան ՈՒԵՖԱ-ից պահանջել է դադարեցնել բոլոր կարգապահական վարույթները «Ռեալի», «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նկատմամբ, որոնք դեռևս չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին։
Բացի դրանից, դատավորը պահանջում է չկիրառել նաև, այսպես կոչված, քողարկված պատժամիջոցներ` չնվազեցնելով ակումբների եվրագավաթներից ստացված եկամուտը։
հիշեցնենք, որ ս/թ ապրիլին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, սակայն դրա կազմում մնացել են միայն 3 ակումբներ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի էջին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Ալեքսանդր-Չեֆերին, ՈւԵՖԱ, Սուպերլիգա