Մադուեկեի ու Պալմերի հեթ-տրիկները. Չելսին փայլուն խաղով ջախջախեց Վուլվզին🎥

Մադուեկեի ու Պալմերի հեթ-տրիկները. Չելսին փայլուն խաղով ջախջախեց Վուլվզին🎥

25/08/2024 - 19:02

Անգլիական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» «Մոլինյո» մարզադաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։

Հավասար առաջին խաղակեսից հետո «ազնվականները» կարողացան նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքն ու փայլուն խաղով մրցակցն հաղթել 6:2 հաշվով։

Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից փայլեց փոխարինման դուրս եկած վինգեր Նոնի Մադուեկեն, որը 14 րոպեում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

22-ամյա ֆուտբոլիստին երեք անգամ գոլային փոխանցում կատարեց թիմի առաջատար Քոուլ Պալմերը` գրանցելով ասիստների հեթ-տրիկ։

Լոնդոնյան ակումբից մեկ գոլ էլ խփել են հենց Պալմերը, Նիկոլաս Ջեքսոնը և թիմի նորեկ Ժոաու Ֆելիքսը։ «Գայլերից» աչքի են ընկել Մաթեուս Կունիան ու Յորգեն Շտրանդ Լարսենը։

«Չելսին» նոր մրցաշրջանում տարավ առաջին հաղթանակը և երեք միավորով բարձրացավ 7-րդ տեղ։ «Վուլվզը» պարտվել է մեկնարկային երկու խաղերում էլ և նախավերջին` 19-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023