Մագուայերը ձերբակալվել է՝ հարբած վիճակում ոստիկանին հարվածելու պատճառով
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան և ավագ Հարի Մագուայերը խոշոր սկանդալի եզրին է։
«Կարմիր սատանաների» ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Սևիլիայից» 1։2 հաշվով կրած պարտությունից հետո իր հանգիստն անցկացնում է Հունաստանի Միկոնոս կղզում։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, օգոստոսի 21-ի ուշ գիշերը ֆուտբոլիստն իր ընկերների հետ մասնակցել է ինչ-որ երեկույթի, որի ընթացքում վեճ է սկսվել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զայրացած տղաներին բաժանելու է եկել տեղի ոստիկանությունը, սակայն Մագուայերն ու ընկերները չեն հանձնվել և նույնիսկ հարբած վիճակում հարվածներ են հասցրել ոստիկաններին։ Այսօր՝ օգոստոսի 21-ի առավատոյան Հարի Մագուայերը ձերբակալվել է և մեղադրվում է Միկոնոսի իրավապահ մարմիններին վիրավորելու և հարբած վիճակում ոստիկաններից մեկին հարված հասցնելու համար։
Համացանցում այդ երեկույթից տեսանյութ է հրապարակվել, որտեղ ակնհայտ երևում է, որ անգլիացի ֆուտբոլիստը գտնվում է ոչ սթափ վիճակում։
# Հարի-Մագուայեր, Մանչեսթեր-Յունայթեդ