Մահացել է անվանի մարզիչ Լեո Բենհակերը
82 տարեկանում մահացել է անվանի մարզիչ Լեո Բենհակերը։
Հոլանդացի մասնագետը մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը» (1986-1989 թթ. և 1992 թ.), Ամստերդամի «Այաքսը» (1979-81 և 1989-91 թթ.) և Ռոտերդամի «Ֆեյենորդը» (1997-2000 թթ. և 2007 թ.)։
Բենհակերը «Ռեալի» ղեկին երեք անգամ դարձել է Իսպանիայի Լա լիգայի չեմպիոն, երկու անգամ` երկրի Սուպերգավաթակիր, մեկ անգամ` գավաթակիր։ Նա «Այաքսի» ու «Ֆեյենորդի» հետ էլ երկուական անգամ նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը։
Բենհակերը մարզել է նաև Նիդերլանդների, Լեհաստանի, Սաուդյան Արաբիայի ու Տրինիդադ և Տոբագոյի հավաքականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Այաքս, Լա-լիգա, Լեհաստանի հավաքական, Լեո Բենհակեր, Հոլանդիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Ֆեյենորդ