ՕԽ. Ճապոպոնիան 11-մետրանոցներով հաղթեց Նոր Զելանդիային և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր🎥
Տոկիո-2020-ի ֆուտբոլի մրցաշարում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը։
1/4 եզրափակչի շրջանակում Ճապոնիայի օլիմպիական հավաքականը մրցեց Նոր Զելանդիայի ընտրանու դեմ։
Ծագող արևի երկրի հավաքականը ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն ո՛չ հիմնական և ո՛չ էլ լրացուցիչ ժամանակում չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ։
Անցկացրած 120 րոպեներից հետո գոլեր չէին գրանցվել, իսկ հաղթողին որոշելու համար կողմերն իրացրին 11-մետրանոցներ։
«Վիճակախաղի» ընթացքում նորզելանդացիներն անչափ անհաջող իրացրին իրենց հարվածները, ինչի արդյունքում Ճապոնիան հաղթեց 4:2 հաշվով և նվաճեց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիր։
Այսպիսով, Ճապոնիայի հավաքականը Տոկիո-2020-ի կիսաեզրափակչի շրջանակում օգոստոսի 3-ին կմրցի Իսպանիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսպանիայի օլիմպիական հավաքական, Ճապոնիայի օլիմպիական հավաքական, Նոր Զելանդիայի օլիմպիական հավաքական, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր