14 գոլ մեկ խաղում․ Ճապոնիայի հավաքականն անհավանական հաղթանակ տարավ մոնղոլների նկատմամբ🎥

14 գոլ մեկ խաղում․ Ճապոնիայի հավաքականն անհավանական հաղթանակ տարավ մոնղոլների նկատմամբ🎥

30/03/2021 - 18:35

Աշխարհի 2022 թվականի առաջնության ասիական գոտու որակավորման երկրորդ փուլի F խմբի շրջանակում Ճապոնիայի հավաքականը մրցեց Մոնղոլիայի ընտրանու դեմ։

Հաջիմե Մորիյասուի սաները պարզապես կործանեցին Մոնղոլիայի հավաքականին՝ մրցակցի դարպասն ուղարկելով 14 անպատասխան գնդակ։

Ծագող արևի երկրի հավաքականի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Յույա Օսակոն, դուբլի հեղինակներ՝ Իտո Ձյունյան, Կյոգո Ֆուրուհասին, Շո Ինագակին, մեկական անգամ էլ աչքի ընկան Հիդեմասա Մորիտան, Դաիտի Կամադան, Տակումի Մինամինոն, ինչպես նաև Տակումա Ասանոն։

Այս հաղթանակից հետո Ճապոնիայի հավաքականը անցկացրած 5 խաղից հետո վաստակեց 15 միավոր և իր խմբում վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող Տաջիկստանին գերազանցելով 5 միավոր։

Մոնղոլիայի հավաքականն էլ 3 միավորով խմբում զբաղեցնում է վերջին՝ 5-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ F խմբում ընդգրկված են նաև Ղրղզստանի (7 միավոր) ու Մյանմայի (6 միավոր) հավաքականները, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ ու 4-րդ հորիզոնականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootbաall-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023