Ճապոնական ակումբի պաշտպանի` ակրոբատիկ ցատկով կատարած անհավանական սեյվը 🎥
Ճապոնիայի J1 Լիգայի երրորդ տուրում «Սերեսո Օսական» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Սանֆրեչե Հիրոսիմային»։
Հանդիպման 22-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացելու հիանալի պահ ուներ Մոտոկի Օհարան, բայց «Սերեսո Օսակայի» պաշտպան Այումու Օհատան ակրոբատիկ ցատկով անհավանական սեյվ կատարեց` գնդակը հեռացնելով դատարկ դարպասից։
«Սանֆրեչե Հիրոսիման» 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Սերեսո Օսական» 4 միավորով 6-րդն է։
Նշենք, որ Ճապոնիայի ընթացիկ առաջնությունում, նոր կանոնակարգի համաձայն, ոչ-ոքիներ չեն գրանցվում։ Հավասար հաշվի դեպքում ակումբները հետխաղյա 11-մետրանոնցներ են իրացնում։
11-մետրանոցներով հաղթելու դեպքում ակումբը վաստակում է 2, իսկ պարտվողը` 1 միավոր։ Հիմնական ժամանակում հաղթանակը գնահատվում է 3 միավորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# J1 League, Այումու Օհատա, Ճապոնիայի առաջնություն, Մոտոկի Օհարա, Սանֆրեչե Հիրոսիմա, Սերեսո Օսակա