Ճակատամարտ «Սան Սիրոյում». Ինտերը հիանալի խաղով հաղթեց Միլանին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։
«Ներաձուրիները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել «ռոսոներիների» համար, ովքեր արդեն 11-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։
Նախ 8-րդ րոպեին հաշիվը բացեց Էդին Ջեկոն, ապա 11-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը։
Հետագայում էլ երկու ակումբները հաշվի մեջ փոփոխություն մտցնելու բազմաթիվ պահեր ունեին, սակայն դարպասի նոր գրավումներ այդպես էլ չարձանագրվեցին։
Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 2:0 հաշվով։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am