Ղազախ երկրպագուները Լուկաշենկոյի հայտնի խոսքերով պաստառ են պարզել Բելառուսի դեմ խաղում🎥

Ղազախ երկրպագուները Լուկաշենկոյի հայտնի խոսքերով պաստառ են պարզել Բելառուսի դեմ խաղում🎥

23/09/2022 - 10:19

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 3-րդ խմբի 5-րդ տուրում Զախստանի հավաքականն Աստանայում 2:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն։

Այդ հանդիպումն աչքի ընկավ ղազախ երկրպագուների պարզած պաստառով, որի վրա գրված է եղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի խոսքերը.

«А я сейчас вам покажу, откуда на Беларусь готовилось нападение (խմբ.` Իսկ այժմ ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ է Բելառուսի վրա հարձակում նախապատրաստվել)»։

Նշենք, որ այս խոսքերն Ալեքսանդր Լուկաշենկոն հնչեցրել է սույն թվականի մարտի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Այդ կերպ Լուկաշենկոն փորձել է արդարացնել Ռուսաստանի` փետրվարի 24-ից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը։

Այդ խոսքերը պարզապես վայրկյանական տարածում են ստացել համացանցում` դառնալով լուրջ քննարկումների առիթ, իսկ սոցցանցերի օգտագերերը դրանով ստեղծեցին տարբեր զվարճալի տեսահոլովակներ և մեմեր։

Հավելենք, որ Բելառուսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Ղազախստանը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023