Ղազախստանում ընդհատել են հարսանիքը` դիտելու «Կայրաթի» մասնակցությամբ 11-մետրանոցները 🎥
Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի»` Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճելն անտարբեր չի թողել ոչ-ոքի։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչես է Ղազախստանում հարսանեկան արարողություններից մեկն ընդհատվել` «Սելթիկի» դեմ որակավորման փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպման 11-մետրանոցները դիտելու համար։
«Կայրաթը» Շոտլանդիայի չեմպիոնին դուրս է թողել պայքարից` պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով եվրագավաթային գլխավոր մրցաշարի Լիգայի փուլի ուղեգիր։
«Կայրաթը» ղազախական միայն երկրորդ ակումբն է, որը հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածում։ 2015 թ. նման հաջողության հասել էր «Աստանան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կայրաթ, Չեմպիոնների-լիգա, Սելթիկ