Ղազախստանի առաջնությունը նույնպես դադարեցվեց

Ղազախստանի առաջնությունը նույնպես դադարեցվեց

16/03/2020 - 12:13

Կորոնավիրուսի զարգացման և տարածման պատճառով դադարեցվել է նաև Ղազախստանի Պրեմիեր լիգան։

Ինչպես տեղեկացնում է Sports.kz-ն, առաջնությունը կվերսկսվի ապրիլի 15-ին։ Դադարեցվել են նաև Ղազախստանի գավաթն ու ցածր դիվիզիոնների առաջնությունները։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 15-ին, առաջնության 3-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Աստանան» հյուրընկալվելիս 2։3 հաղթեց «Կասպիին»։ Հանդիպման 18-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023