Ձանձրալի ֆուտբոլ Էլչեում․ Բարսելոնան լուրջ դիմադրության չհանդիպեց 🎥

Ձանձրալի ֆուտբոլ Էլչեում․ Բարսելոնան լուրջ դիմադրության չհանդիպեց 🎥

24/01/2021 - 21:15

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց վտանգավոր գոտում ընթացող «Էլչեի» դեմ։

Կլինենք անկեղծ, որ հանդիպումը մեծամասամբ անհետաքրքիր և ձանձրալի պայքարում անցավ, քանի որ «Բարսելոնան» ողջ հանդիպման ընթացքում վերահսկում էր գնդակի տեղաշարժը, սակայն խաղում սրություն չկար և միայն ավելի բարձր կարգի շնորհիվ կարողացան կոտրել «Էլչեի» դիմադրությունը՝ հաղթելով 0։2 հաշվով։ Հաղթական գնդակները խփեցին Ֆրենկի դե Յոնգն ու Ռիկի Պուչը։


Հետնապահներն էլ հանդիպման ընթացքում միայն մեկ իրական գոլային պահ ունեցան, երբ Օսկար Մինգեսան դաշտի կենտրոնում կորցրեց գնդակը, ինչից հետո Էմիլիանո Ռիգոնին մեն-մենակ հայտնվեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենի դիմաց, սակայն գերմանացի դարպասահի հետ մենապայքարում չկարողացավ հաղթող դուրս գալ։

Այսպիսով, «Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 37 միավոր, շրջանցեց «Սևիլիային» և վերադարձավ 3-րդ հորիզոնական, իսկ «Էլչեն», 17 միավորով, 19-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023