ՀՖՖ-ն և Macron-ը կհամագործակցեն նոր հիմունքներով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստորագրել է համագործակցության նոր պայմանագիր Macron իտալական ընկերության հետ: 2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես կդառնա ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին:
ՀՖՖ և Macron ընկերության միջև հաստատված նոր համագործակցությունը խթան կհանդիսանա ՀՖՖ մերչենդայզինգային նոր քաղաքականության իրականացման համար: