ՀՖՖ-ն մեկնաբանել է Լուկաս Սելարայանի հետ կապված լուրերը
Armsport.am-ին հաջողվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից նորություններ իմանալ հայկական արմատներով արգենտինացի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանին առնչվող լուրերը․
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքականների բաժնի՝ սկաուտինգով զբաղվող մասնագետները հետևում են և ուշադրության կենտրոնում են պահում արտերկրում հանդես եկող բոլոր հայազգի ֆուտբոլիստներին:
Նրանցից շատերի հետ ընթացել և ընթանում են բանակցություններ՝ Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների շարքերը համալրելու կապակցությամբ»,- նշվում է ՀՖՖ-ի՝ Armsport.am-ին ուղարկված հաղորդագրության մեջ:
ՀՖՖ-ն նշել է նաև, որ եթե որևէ հստակ բան լինի, ապա պաշտոպանական հայտարարությամբ հանդես կգա ֆեդերացիան։
# Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ